Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մայրաքաղաքը խոշորացույցի տակ

Մայրաքաղաքը խոշորացույցի տակ
15.03.2016 | 00:45

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին։ Պարզվում է, մեկնարկել է նաև կուլիսային ակտիվ քննարկումների և հրահանգների շարքը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք։
Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջազգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետևում է։ Թերևս, սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ։ Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրական, որքանը՝ PR, կերևա ընտրությունների արդյունքներից։ Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երևանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ